ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։
💬 «Ընթացիկ տարին զբոսաշրջության համար եղել է կարգավորումների, կայունացման և առաջընթացի տարի և նշանավորվել է զբոսաշրջային այցելությունների բարձր ցուցանիշներով, իսկ մի շարք ամիսների ընթացքում՝ նույնիսկ պատմական արդյունքներով»,- նշել է Գևորգ Պապոյանը։
🔹 Նախարարն ընդգծել է, որ ոլորտում գրանցված հաջողությունները Կառավարության կողմից իրականացվող նպատակային քաղաքականության արդյունք են՝ ուղղված շուկաների դիվերսիֆիկացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։
📈 Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ տարվա ձեռքբերումները, կազմակերպված խոշոր համաժողովներն ու փառատոնները, միջազգային հարթակներում գրանցված հաջողությունները։
Կարդացեք նաև
🔸 Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Հայաստանում ՄԱԿ֊ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, օտարերկրյա դեսպաններ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































