Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ, կատարելով պետական դավաճանություն. Լևոն Զուրաբյան

Դեկտեմբեր 15,2025 23:40

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Ով չգիտի, հիշեցնենք, որ Մոլդովայում  երկու կուսակցություն ուղղակի դուրս նետեցին ընտրություններից (մեկին չգրանցելով, մյուսին` արդեն կուսակցության անունը տպված քվեաթերթիկներում առկա լինելու պարագայում), իսկ ընտրությունների արդյունքը որոշվեց Եվրոպական Միության երկրներում ապրող մոլդավացիների աննախադեպ «ակտիվ» քվեարկության շնորհիվ:

Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրություններում ընդհանրապես չեղարկեցին նախագահական ընտրությունները այն բանից հետո, երբ թեկնածու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում: Եվ Մոլդովայում, և Ռումինիայում նման գործողությունները «հիմնավորվեցին» նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից:

Որևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց, իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց: Եվրոպան, սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության և այլախոհության ճնշման մեջ:

Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող  «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար:

Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրություններ արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար:

Ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդավարության ջախջախման համար Փաշինյանի կառավարությունն աջակցություն է ակնկալում հենց այն Եվրոպայից, որը շատերի աչքերում համարվում է ժողովրդավարական արժեքների մեծագույն պատվարը:

Փաշինյանի ցինիզմը հենվում է այն փաստի վրա, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական երկրները պատրաստ են զոհաբերել այլ երկրներում ժողովրդավարության աջակցությունը հանուն աշխարհաքաղաքական մեծ շահերի: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների պարտավորությունն է` Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովդավարներին հասցնել ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի անօրեն և հակաժողովրդավարական ռեժիմի չարագործությունների մասին ճշմարտությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Լևոն Զուրաբյան,

    Հույս ունեմ, որ կկարդաք:
    Ինձ թուլյ եմ տալիս որոշ պարզություն մտցնել Ձեր նկարագրած իրողությունում.

    1. Նախ, այն որ Կայա Կալլասը անթաքույց հայտարարում է, որ հայերը (ես կարդացել եմ «Հայաստանը») դիմել է 2026-ի ընտրություններում… խոսում է նրա մասին, որ ա) ինքը հաշվետու է իր 15մլն եվրո տրամադրելու համար, բ) ինքը չի կամենում անել այսօր մի բան, որը կօգտագործվի իր դեմ երբ Եվրոպան որոշի նորից լինել դեմոկրատիայի բաստիոն ու սկսի որոնել scapegoats.
    Բայց ավելի կարևոր է, որ գ) ինքը իրեն թույլ է տալիս բաց տեքստով հայտնել ՀՀ իշխանությունից այս խայտառակ խնդրանքի մասին, կարծում եմ, որովհետև ՀՀ-ը կորցրել է իր կեծվածքը միջազգային անց-ու-դարձում` բանի տեղ չեն դնում, տշում են, երկրի անունը սխալ են արտասանում, վարչապետին ասում են «that guy»:

    Հանցանք է, ոչ թե խայտառակություն որ նիկոլը իջեցնում է ՀՀ հետ վարվելու նշաձողերը միջազգային հարթակներում:

    Բացատրեմ.
    Այս երկրորդական կարգի partner դառնալու իրողությունը այսօր աննուղակի հաստատեց նաև ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվեն. «TRIPP-ի մշակմանը զուգընթաց, տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ՝ ինչ-որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք; ԱՄՆ-ն այս հարցով ուղիղ (!) աշխատում է Թուրքիայի հետ»՝ հավելելով, որ «Հայաստանը նույնպես (!) աշխատում է Թուրքիայի հետ»: Շարունակեց. «Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ» – տեղ կունենա…աթոռ կդնեն:
    Ես չեմ տեսնում փաստարկ, որը կխոչընդոտի անվանել ՀՀ խորհրդարանական ընտրություններում դրսից օգնություն խնդրելը այլ բան քան հանցանք, դավաճանություն:

    Խայտառակությունը զգացմունքային որակավորում է:
    Հանցանքը, դավաճանությունը պահանջում են հետաքննություն ու պատիժ:

    2. Այն որ ԱՄՆ ու Եվրոպան օգտագործում են դեմոկրատական narrative իրենց շահը առաջ տանելու համար` դա իրենց իրավունքն է: Կան խաղի կանոններ, եթե չունենք նավթ կամ փող, գոնե խելքն է պետք օգտագործել: 2018-ին ‘դեմոկրատիան’ ընտրեց նիկոլի խելք չպահանջող իշխանությունը Հայաստանում: Դեմոկրատիայի բաստիոնն էլ Արևմուտքն է: Ինչևե, Դուք իրավացի եք. «Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների պարտավորությունն է` Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովդավարներին հասցնել ճշմարտությունը նիկոլի անօրեն և հակաժողովրդավարական ռեժիմի չարագործությունների մասին ճշմարտությունը – corrupted upcoming elections and abuse of PM office: At least, for now.
    Հա, մի բան էլ` նիկոլն երևի հեշտացած է զգում երբ իրեն անվանում են ցինիկ: Չշաղենք մարգարիտներ խոզի առաջ: Ինքը հո գիտի, որ այլ բան է:

Պատասխանել Անանուն

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031