Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար. ՌԴ միջամտության դեպքում ԻԻՀ-ն կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների. Արմեն Պետրոսյան

Դեկտեմբեր 16,2025 13:41

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակետը, որ Թեհրանը որևէ կերպ չի համակերպվել TRIPP նախագծի հանգամանքի հետ։

Ավելին, եթե վերլուծենք Վելայաթիի այն միտքը, թե «Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան… ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»», ապա ստացվում է, որ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար։ Քանի որ, տևական ժամանակ հանդես գալով Իրան-Հայաստան սահմանին հարևանների՝ թյուրքական ներկայության դեմ, փաստացի Թեհրանը չկարողացավ կանխել շատ ավելի մեծ և վտանգավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի դերակատարումը։

Ստեղծված իրավիճակում, նաև հաշվի առնելով Իրան-Ռուսաստան վերջին շփումների ընթացքում տարածվող ուղերձները՝ կանխատեսելի է՝ քանի որ հատկապես Իսրայել-Իրան պատերազմից հետո Թեհրանի հնարավորություններն էականորեն նվազել են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում, Իրանն այս պահին բովանդակային քայլերի չի գնա, այլ կբավարարվի պարբերաբար քաղաքական և քարոզչական ուղերձներ հնչեցնելով։

Մինչդեռ հարցին Ռուսաստանի գործնական միջամտության դեպքում, վստահաբար, կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031