Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հաղթանակ անշարժ գույքի ոլորտում. կառուցապատման շուկան նոր վերափոխումների նախաշեմին է

Դեկտեմբեր 16,2025 20:10

Օրերս Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ՝ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, ARGO REALTY անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։

Հուշագրի միջոցով հայտարարվեց «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։ Այն արդեն հասանելի է Firdus Prime Residence և Gyurjyan Cascade քաղաքաշինական ծրագրերում բնակարան գնողների համար։

Հայաստանում առաջատար դիրքեր զբաղեցնող ARTCOMPANY կառուցապատող ընկերությանն ավելի քան 5 տարի է պետք եկել գնորդների վճարումների ապահովագրման միջազգային գործիքը մեր երկիր բերելու համար։ Մեզ հետ զրույցում ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը մանրամասն ներկայացրել է, թե այդ ժամանակահատվածում ինչ բարդ խնդիրներ են հաղթահարվել և ինչ արդյունքներ կտա գնորդի վճարումների ապահովագրությունը Հայաստանի կառուցապատման շուկային։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031