Լրահոս
Օրվա լրահոսը

«Գասպարյան Հենրիկը 13 տարի հետս աշխատել է, դաժե մի հատ կոկա-կոլա չի բերել, իր կողմից հյուրասիրել»․ Վարդան Ղուկասյան

Դեկտեմբեր 17,2025 17:56

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ դատում են Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, «կոռուպցիայի գործով»՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի միջոցով գործարար Սևակ Գոմցյանի ապօրինի կառուցած սպասարկման օբյեկտը  օրինականացնելու համար գումար պահանջելու մեղադրանքով, Գյումրու քաղաքապետը «քաղաքական պատվեր» որակեց ու ասաց՝ 2007 թվականից է սկսվել՝ իր դեմ կատարված մահափորձից հետո։

Նա հիշեցրեց՝ երբ եկավ քաղաքապետ, քաղաքում ոչ մի ներդրում չկար, 17 հազար բնակարան է կառուցվել իր օրոք։

«Երկրաշարժից հետո  բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսու չափ բնակարան չեն կառուցել։ Էսօրվա իշխանությունը ութ տարի է՝ երկու շենք չի կառուցել, 40-45 հազար տնակ եմ հեռացել մեր քաղաքում։

2007 թվականին, երբ իմ դեմ մահափորձը եղավ, ես ուզում եմ մեղադրող կողմն ավելի շատ մի կարևոր փաստի անդրադառնա, առաջին անգամ եմ բարձրաձայնում։

Գլխավոր դատավոր Մկրտումյանի տանը, երբ որ հարձակում կատարվեց, այն ավտոմատն էր, որով կրակել էին մեզ։ Երբ ասում են՝ դուք էսքան մարդ եք սպանել, ասում է՝ գիտեք ինչ կա, էս ավտոմատն ինձ տվել է Կարամելի Հարութը։ Խփում են, մի ամիս հետո Կարամելի Հարութը մահանում է, ու էդ գործը փակվում է։

Մեղադրող կողմը թող մտածի՝ չորս հոգի մարդ են մահացել։ Չորս հոգի վիրավորվել են, գործը մինչև օրս չի բացահայտվել, օդի միջի գործերը բերել, վրես կարել են»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց՝  նախկին քաղաքապետերի ժամանակների կատարված գործերը իրեն են վերագրել ու ասում են՝ պատասխան պիտի տաս։

«Նախկին բոլոր քաղաքապետերը էսօր 90 տոկոսով դատվում են լոկ նրա համար, որ ձայները կտրեն, ձայն չհանեն, բերեն թուրքերին բնակեցնեն, ինչ ուզեն՝ անեն Հայաստանի Հանրապետությունում։

Այն քաղաքապետերը, որոնք ժողովրդի կողմից ընտրվում են՝ ոչ կեղծիքով, կաշառքով, քարկոծվում են, բանտարկվում են, ձայները կտրում են այդ քաղաքապետերի։

Ես արդեն ասացի՝ 85 միլիարդ տանում են, քաղաքին 4 միլիարդ են տալիս։ 37 տարվա մեջ առաջին անգամ տեղական  ինքնակառավարման մարմինը դատի պիտի տա ՀՀ կառավարությանը։  Դա նոր կլիներ դեմոկրատական երկիր, դա կոպիտ խախտում է  ՀՀ սահմանադրության 185 և 186 հոդվածների, և ՏԻՄ 86-րդ հոդվածի։

Դեկտեմբերի 7-ին եկան Գյումրի, մտան Աստվածածին եկեղեցի, շոու կազմակերպեցին, դուրս եկան, գնացին, մի հատ չասեցին՝  2500 հոգի անօթևան կա, անցել է 37 տարի։ Այդ մարդկանց հարցերը ինչ պիտի լինեն։

Ես իրենց բարձրաձայնել եմ, ասել եմ՝ ձեր ծրագիրը, թե կոնկրետ 38 տարի է Գյումրին համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաանապահով, ամենաաղքատ քաղաքը, ինչ միջոցներ եք կիրառելու, մի բան չլսեցինք, բացի շոուներ կազմակերպելուց», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հայտարարեց՝ չի կարող որևէ մեկը գալ ու ասել, թե իր հետ կաշառքի հարցով պայմանավորվել է։

Գասպարյան Հենրիկը  (նկատի ունի Գյումրիի գլխավոր ճարտարապետին) 13 տարի հետս աշխատել է, մի հատ կոկա-կոլա չի բերել, իր կողմից հյուրասիրել։  Ես որ եկել եմ քաղաքապետ, ասել եմ՝ առաջինը Գասպարյան Հենրիկին եմ ազատելու, մտել եմ կաբինետ, ԱԱԾ-ին ասել եմ՝ տղաներ, ինձ լսում եք, ուրեմն ես էդքան ապրած, 65 տարեկան, հլը մի հատ շորերս հանեմ, ինչղ օր Հայաստանի քարտեզն էղնի, հինգ հատ ավտոմատի փամփուշտ էլ մեջս է։

Էդ տները, որ կառուցված են, արյանս գնով են կառուցվել, էդպես հեշտ-հանգիստ  աշխատավարձ ստանալ, ձեր երեխեքին պահել, մեզ էլ կործանել, Բարձրյալ Աստծո  ահեղ դատաստանը կթափվի ձեր գլխուն, էդքան բան»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031