Մասնագետները գնահատել են դեկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկող գեղասահքի Ռուսաստանի առաջնության հաղթողի հավակնորդների հնարավորությունները։
Կանանց մենասահքում գլխավոր ֆավորիտը ՌԴ վերջին երկու տարիների չեմպիոն Ադելիա Պետրոսյանն է, որն այսօր՝ առաջնության մեկնարկից մեկ օր առաջ, մարզման ժամանակ անթերի կատարել է 3,5 պտույտ ակսել բարդ վարժությունը։ Սակայն նույն մասնագետները նշում են, որ Ադելիայի համար այս առաջնությունում ոչ այնքան կարեւոր է երրորդ անգամ անընդմեջ հաղթելը, այլ ձմեռային օլիմպիական խաղերին ավելի լավ նախապատրաստվելը, թեեւ երրորդ ոսկե մեդալը դրա համար լրացուցիչ խթան կլինի։
Տղամարդկանց մենասահքում մեծ են նույնպես օլիմպիական ուղեգիր նվաճած Պյոտր Գումեննիկի հաղթելու շանսերը, չնայած նրան, որ Ռուսաստանի չեմպիոնական ոսկե մեդալ նրա հավաքածուում բացակայում է։
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ իր այս նպատակին հասնելու համար գեղասահորդը որոշել էր մեկնել ԱՄՆ եւ նշանավոր մարզիչ, մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանի մոտ երկու շաբաթ հղկել վարպետությունը, «մաքրել» ցատկերի կատարման տեխնիկան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































