«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրատապ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին։
«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին. վարչապետ Փաշինյան, մի արա էդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրի սադրանքներ, և հակառակություն մեր ժողովրդի մեջ:
Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որ վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերն իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»,- ասաց Կարապետյանը։
Կարդացեք նաև
Եվ Նարեկ Կարապետյանը, եւ «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը իրենց տեսանյութերում հայտարարեցին, որ իրենք նույնպես լինելու են Մայր Աթոռում:
«Լինելու ենք այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամոթի օր, դառնա համերաշխության տոն»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
«Իմ նպատակը յուրաքանչյուր հնարավոր բախման ու լարվածության կանխումն է։ Մենք չպետք է պառակտվենք։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր միասնության հիմքն է ու հոգևոր բնօրրանը»,-ասել է Ալիկ Ալեքսանյանը:


















































