Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայությունների և շինարարության ոլորտների աճը բավարար չէ ապահովելու տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացում. «Փաստ»

Դեկտեմբեր 18,2025 10:17

Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն առաջին հայացքից պահպանել են նախորդ տարվա տպավորիչ աճի տեմպը՝ 8,1 %, ինչը, կարծես, վկայում է տնտեսության կայունության և զարգացման հնարավորությունների մասին։ Սակայն առավել խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը ոչ միայն համաչափ չէ տնտեսության բոլոր ճյուղերին, այլև ուղեկցվում է լուրջ կառուցվածքային ռիսկերով, որոնց հիմնական արտահայտությունը արդյունաբերության և առևտրի ոլորտներում տիրող անկումային տրամադրությունն է, իսկ արտաքին առևտրի դինամիկան՝ ի դեմս վատթարացման ու անկայունության, արդեն ազդում է երկրի տնտեսության աճի որակական հիմքերի վրա։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ մակրոտնտեսական համախառն ցուցանիշների աճը չի արտացոլում իրականում առկա խոր խնդիրները, և եթե այս միտումները շարունակվեն, ապա տնտեսության վիճակը կարող է էապես տկարանալ՝ հատկապես այն պարագայում, որ տնտեսական ճյուղերը համամասնաբար դրական շարժի մեջ չեն։

Վերջին վիճակագրական տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ծառայությունների և շինարարության ոլորտները, ինչպես նաև որոշակի դրական դինամիկա է նկատվել էներգետիկ համալիրում։

Հատկապես մտահոգիչ է արդյունաբերության ոլորտի դինամիկայի վատթարացումը, քանի որ ոլորտը նախորդ տարիներին եղել է տնտեսական աճին նպաստող կարևոր վեկտորներից մեկը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրելով 11,7 % աճ։ Սակայն 2025 թվականին արդյունաբերությունը ոչ միայն կորցրել է աճի տեմպը, այլև հայտնվել է 3 % անկման մեջ։

Այս իրավիճակում կարևոր է արձանագրել, որ մակրոտնտեսական ակտիվության բարձր ցուցանիշները հաճախ կարող են սխալ տպավորություն ստեղծել տնտեսության առողջության մասին։ Մասնավորաբար, ծառայությունների և շինարարության ոլորտների աճն ինքնին բավարար չէ՝ ապահովելու համար տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացում, եթե արդյունաբերության, առևտրի և արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտները գտնվում են անկման և անորոշության մեջ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031