Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական պատերազմը կարող է վերածվել քաղաքացիական իրական բախումների

Դեկտեմբեր 18,2025 12:50

Այսօր երեկոյան ժամը 17։00-ին հայկականության ժառանգությունից զրկված մի խումբ մարդիկ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդի գլխավորությամբ մտադիր են գործնական քայլով պահանջել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց ազգընտիր Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ փաթեթավորելով այն թուրքական դիվանագիտությանը հատուկ կեղծ ու նենգ «հանգստի կոչել» դատարկաբանությամբ։ Պահանջել Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը նշանակում է պահանջել, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի քրիստոնեությունից։ Մնացած բոլոր բացատրությունները իրականությանը չեն համապատասխանում և մանիպուլյատիվ քարոզչության արգասիք են։

Գենադի Մնացականյան

Հայ ժողովուրդը պատասխան գործնական քայլով մեկ անգամ ևս պետք է ապացուցի, որ ինքը քրիստոնեության ջահակիրն է աշխարհում։ Այսօր հոգևոր պատերազմ է հայտարարված ո՛չ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներին, այսօր հոգևոր պատերազմ է հայտարարված ՀԱՅԻՆ, անկախ նրանից Հայաստանում է նա ապրում թե՝ սփյուռքում, ավետարանական եկեղեցու անդամ է թե՝ կաթոլիկ, հեթանոս է թե՝ աթեիստ, մարզիկ է թե՝ արվեստագետ, անխտիր բոլոր հայերին է հայտարարված այսօրվա հոգևոր պատերազմը, սակայն առավել ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներին։

Ակնհայտ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց ազգընտիր Վեհափառ Հայրապետին տրված հավատարմության ուխտը խախտած հոգևորականները անկառավարելի նյարդային և խղճուկ վիճակում են հայտնվել և ստիպված են լինելու նաև ծայրահեղ քայլերի դիմել՝ դառնալով նորահայտ աղանդի առաջնորդի կամակատարը։ Տեղեկատվական պատերազմը կարող է վերածվել քաղաքացիական իրական բախումների։ Եթե նրանք ստիպված պետք է դուրս գան ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու ընդդեմ Ամենայն Հայոց Հայրապետի, ապա ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը պետք է անսա նրանց կոչերին ու մեղսակից դառնա նրանց այդ աններելի մեղքին։ Իրավապահները նույնպես պետք է զգույշ լինեն, որպեսզի իրենց ծառայության բերումով այդ անջնջելի մեղքի մեջ չթաթախվեն։

Արագածոտնի թեմի հոգևորականները շատ խելամիտ որոշում են կայացրել՝ այսօրվա իրենց երեկոյան ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Կարծում եմ այս քայլին նպատակահարմար կլինի հետևեն նաև Շիրակի, Գուգարաց և մյուս թեմերի հոգևորականները և միասնական աղոթքի կանգնեն Միածնաէջ Մայր Աթոռում ու աղոթեն մեր սրբազան հայրերի ու բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատության համար և, իհարկե, «երկար կյանք ու երկար օրեր» մաղթեն Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետին, ինչպես դա, ի պատիվ իրենց, հետևողականորեն ու անձանձրույթ միշտ անում են։ Աստված օգնական Վեհափառ Հայրապետին և հայոց ազգին։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031