Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների խնդրին

Դեկտեմբեր 18,2025 13:26

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031