«Չնայած իրավապահների լռությանը՝ դուք պնդում եք, որ կաթողիկոսը զեկուցում է օտարերկրյա կառույցներին եւ հակապետական գործողություններ է իրականացնում։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով ձեւավորում եք վտանգավոր նախադեպ, երբ քաղաքացիները կարող են միմյանց ծանր մեղադրանքներ հնչեցնել եւ կատարել դրանից բխող գործողություններ »,- այսօրվա ասուլիսում նման հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին։
Նա ի պատասխան ասաց, որ ոչ մի գաղտնիք չի բացահայտել, բացահայտել է արդեն բացահայտվածը։ «Մամուլը փաստաթուղթ է հրապարակել, ընդ որում, այդ փաստաթուղթը գտնվում էր պետական մարմինների տիրապետության տակ։ Ոչ, ես վտանգավոր նախադեպեր չեմ ձեւավորում, որովհետեւ անհիմն հայտարարություններ չեմ անում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, որ եթե նման տեղեկատվության է տիրապետում, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում, Փաշինյանը պատասխանեց, որ փաստաթղթեր են հրապարակվել, ըստ որոնց՝ կաթողիկոսի եղբայրը «ԿԳԲ գործակալ» է եղել ԽՍՀՄ ժամանակ։
«ԿԳԲ գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետեւ իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի։ Հարց՝ արդյոք հիմա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետեւ կա օպերատիվ աշխատանք, կա հետախուզական աշխատանք, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն արվում են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































