«Տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պատարագը վերածում է ակցիայի, որի նպատակը ոչ միայն Վեհափառին հեռացնելն է, այլ Մայր Աթոռի վրա գրոհը։ Նիկոլ Փաշինյանը գեներացնում է քաղաքական գործընթաց հենց Մայր Աթոռի տարածքում, և իր գործողություններով տանում բախման»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Կարապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց էր անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն Կաթողիկոսի էր հավաքվել։
Ըստ Կարեն Կարապետյանի՝ Վեհափառի աջակիցների թիվը տասնապատիկ ավելի է, քան Նիկոլ Փաշինյանի ծրագրի աջակիցների թիվը․ «Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին է վարչական ռեսուրսը, ոստիկանական ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանին միանգամայն ձեռնտու է հրահրել բախում, քանի որ դրան կհաջորդեն ձերբակալություններն ու կալանավորումները։ Հաշվի առնենք, որ նա արդեն հող է նախապատրաստում հակաօրինական տեսք տալու համար։ Ցանկացած մարդու կարող է՝ որպես արտաքին ազդեցության գործակալ համարել ու կալանավորել։ Նիկոլ Փաշինյանի քայլերն այլևս կանխատեսելի ու պարզունակ են»։
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց՝ հանրությունը թույլ չի տա Նիկոլ Փաշինյանին, որ նա որևէ ոտնձգություն կատարի Մայր Աթոռի նկատմամբ։
Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































