Լրահոս
Օրվա լրահոսը

3 մլն դրամանոց «կերուսուս». զարմանալին այն է, որ ընդդիմադիր պատգամավորները, չգիտես ինչու, չեն բոյկոտել «ԱԺ ղեկավարության այս ակնհայտ ապօրինի որոշումը». «ՉԻ»

Դեկտեմբեր 19,2025 11:19

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 մլն դրամ է փոխանցվել։ Ընդ որում՝ պատգամավորներին չեն բացատրել, թե ինչու է գումարն այդքան շատ, որովհետև անգամ դեկտեմբերի աշխատավարձը, «13-րդ աշխատավարձն» ու պարգևավճարը միասին պիտի կազմեին այդ գումարի ընդամենը կեսը։

«ՉԻ»․ Այն, որ իշխանությունները որոշել են նման շռայլություն ցուցաբերել՝ հասկանալի է․ նախընտրական ժամանակահատված է, ընտրություններից հետո՝ «ով սաղ, ով մեռած», շատերի համար սա կարող է պատգամավորական վերջին տարին լինել․․․

Բայց զարմանալին այն է, որ ընդդիմադիր պատգամավորները, չգիտես ինչու, չեն բոյկոտել «ԱԺ ղեկավարության այս ակնհայտ ապօրինի որոշումը», չեն դիմել միջազգային ատյաններին՝ «բռնապետության հաստատմանն ուղղված այս այլանդակությունը խստորեն դատապարտելու» պահանջով, չեն ընդվզել, անգամ ի նշան բողոքի հացադուլ հայտարարողների մասին տեղեկություններ չկան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031