Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս պահին հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։
Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք։ Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։ Ինչպես առաջացան նմանները մեր մեջ։ Ակնհայտ է, տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։
Կարդացեք նաև
Առողջություն նվիրյալ քահանային։


















































