Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետյանը թե՛ առևտրի կենտրոն և թե՛ գործարաններ է կառուցել. «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից․ «Փաստ»

Դեկտեմբեր 20,2025 18:49

«Փաստ»– Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մի հուզիչ տեսանյութ է տարածել իր դստեր մասնակցությամբ, թե ինչպես է իր օրն անցկացնում երևանյան առևտրի կենտրոններից մեկում։ Հրաշալի է, որ ՔՊ-ականները իրենց օրը նվիրում են ընտանիքին, նրանց հետ ժամանակ անցկացնում, և դրա համար կան համապատասխան կենտրոններ։ Լավ է, որ փաբերում գարեջուր պարտքով գնելու փոխարեն էլ բավարար ֆինանսական միջոցներ ունեն տարբեր մոլեր այցելելու, գնումներ կատարելու։ Բայց այս մեկ դրվագն ընդամենը ապացուցում է գործող իշխանության և նրա ներկայացուցիչների պարզ երեսպաշտությունը։

Բանն այն է, որ վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն կուսակցության պատգամավորները թիրախավորել էին Երևանի տարածքում կառուցված առևտրի կենտրոններից մեկը։ Պատճառը, բնականաբար, գործարար բարերար Սամվել Կարապետյանն է, ով Երևանում մի քանի բարձրակարգ առևտրի կենտրոն է կառուցել, որոնք վաղուց դարձել են երևանցիների սիրելի վայրը թե՛ գնումներ կատարելու և թե՛ հրաշալի ժամանակ անցկացնելու համար։

Ավելին, 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց և այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, Կարապետյանը նաև 500 աշխատատեղ էր ապահովել։ Վերջապես, նրան պատկանող ընկերությունը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել Հայաստանի տարածքում և, ի տարբերություն ՔՊ-ականների, որոնք միայն քանդել գիտեն և որևէ աշխատատեղ այդպես էլ չեն ստեղծել, Կարապետյանը թե՛ առևտրի կենտրոն և թե՛ գործարաններ է կառուցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031