Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական շարժումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չէ, մեր նախաձեռնությունը վերցրել, փչացնում է»․ Պարույր Հայրիկյան

Դեկտեմբեր 20,2025 21:03

«Սահմանադրական շարժումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չէ․ Նիկոլ Փաշինյանից առաջ դեռ 2014 թվականին Սերժ Սարգսյանի օրոք է նախաձեռնությունը եղել։ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ընդհանրապես Սահմանադրության մասին խոսել չէր էլ ուզում։ Առաջին իսկ առիթով ասաց՝ սա շատ լավ Սահմանադրություն է։ Իմ ու իմ կողմնակիցների հետևողական ճնշումները, հետո արդեն 14 կուսակցության անընդմեջ դիմումները ստիպեցին Նիկոլ Փաշինյանին մտածել, որ ինքը բան է խոստացել»,- Ազգային համագործակցության կլոր-սեղանի կազմակերպչական խմբի նախաձեռնությամբ անցկացված «Ի՞նչ անել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ» խորագրով լսումների 2-րդ փուլի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա նշեց՝ երկու տարի ուշացումով Նիկոլ Փաշինյանը սկսեց սահմանադրական շարժումը․ «Նա մեր նախաձեռնությունը վերցրեց ու փչացում է։ Եթե մենք ամենահիմնականից չենք խոսում հաճոյանալու համար ամբոխին, իջնում ենք ամբոխի մակարդակին։ Իսկ ամբոխի մակարդակին իջնելը ոչ մի բանի չի տանի։ Եթե ես դրանով առաջնորդվեի, պիտի լսեի 220 հազար հայ կոմունիստներին, 12 միլիոն սովետական կոմունիստներին ու համարեի՝ ի՞նչ անկախություն, անկախության պայքար, ի՞նչ ինքնորոշում։ Իսկ ինքնորոշումն ամենակարևոր, ամենաառարկայական գլխավոր խնդիրն է՝ ամեն օր, ամեն րոպե»։

Արցախի հետ կապված Պարույր Հայրիկյանն ասաց․ «Այս իրավիճակում պետք է հիշենք՝ մանավանդ Արցախի ինքնորոշման հետ կապված, երբ հարց է լինում, ասենք, որ դա միջազգային ճանաչման հարց է։ Եթե այսօր Արցախի ինքնորոշումը մերժվում է, վաղը քաղաքակրթությունն է կործանվելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031