Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները

Դեկտեմբեր 22,2025 16:30

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։

Նշվում է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ և բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները։

Այդ նպատակով Ալիջանի անցակետում տեղում ուսումնասիրություններ են իրականացրել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը, Թուրքիայի Պաշտպանության նախարարության լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը և մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ։ Սահմանային գոտում քննարկվել են տեխնիկական ենթակառուցվածքների բարելավման, գործող չափորոշիչների բարձրացման և լոգիստիկ կարողությունների ամրապնդման հարցերը։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031