«Ազգի ձայն» կուսակցության նախագահ, վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանին, որը հանրության շրջանում առավել հայտնի է Մհեր Արմենիա անունով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ազատել է կուսակցության 2024 թվականի ֆինանսական գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվությունից։
Նա տուգանվել է 40 հազար դրամի չափով, սակայն հաշվետվությունները կրկին չի ներկայացրել։ Արձանագրության կազմման ընթացքում Մեսրոպյանը հայտնել է, որ տարեկան հաշվետվությունը չներկայացնելը կապված է կուսակցության «պասիվ գործունեության և անփութության հետ»։
Բացի այդ, ծանոթ չի եղել իրավական կարգավորումներին։
Ավելի ուշ Մեսրոպյանը հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի՝ 2021-2024 թվականներին կուսակցությունը ֆինանսական գործունեություն չի ծավալել։ Խախտման համար 450-500 հազար դրամի չափով տուգանք պետք է կիրառվեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ արարքը նվազ նշանակություն ունի և նոյեմբերի 28-ի որոշմամբ Մեսրոպյանին ազատել է պատասխանատվությունից, իսկ վարույթը կարճել է։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































