ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը խուսափեց հստակ պատասխանել այն հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի որոշել է գնալ Էջմիածին և իր բնութագրմամբ՝ ազատագրվել Վեհարանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիրակի օրը Արամ Խաչատրյանը մասնակցե՞լ է պատարագի։ Նա պատասխանեց՝ ոչ։ Հետաքրքվեցին՝ ինչո՞ւ չի գնացել, քանի որ Փաշինյանն էլ չէր մասնակցո՞ւմ, Արամ Խաչատրյանն ի պատասխան ասաց, թե ինքը Վանաձորում էլ է պատարագների մասնակցում։
Հարցին՝ հա՞շտ եք Նիկոլ Փաշինյանի որոշումների հետ, երբ կարգալույծ քահանան պատարագ է մատուցում, խորհրդականը պատասխանեց․ «Կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել»։
Լրագրողների հարցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է, որ ձեր աջակիցները ոտքերով, ձեռքերով խփում էին Մայր Աթոռի դռներին, նա պատասխանեց, թե նման բան չի տեսել։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է տեղեկություններին, թե Փաշինյանը ծրագրում է այս կիրակի իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։
«Փաստինֆոյի» հետ զրույցում մեկնաբանելով լուրը Բաղդասարյանը նշել է. «Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին։ Նախորդ կիրակին բացառություն էր՝ արտերկրյա այցով պայմանավորված։ Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։

















































