-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Տերը դրախտից մարդուն հանեց…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Տերը հիշեցրեց Եսայի մարգարեի խոսքը, թե. «Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք» (Մատթ. 13։14): -Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Ս. Մովսես Խորենացին «Ողբ»-ը գրեց…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Ս. Նարեկացին «Մատյան ողբերգության»-ն աղոթագրեց… -Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Կոմիտաս վարդապետը խելագարվեց…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Կարսի պաշտպանության հրամանատար Հովհաննես Մազմանյանը 1920 թ. ինքնասպան եղավ…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ 1920-1940 թթ. 230 և ավել հոգևորական ձերբակալվեց ու գնդակահարվեց…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Նժդեհն ասաց. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»…
-Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս ծովից ծով Հայաստանը լճից լիճ դարձավ…
-Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս արժեքներն արժեզրկվեցին…
-Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս սիրո բացակայությունից չարը զորացավ…
-Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս է մարդը Քրիստոսակերպից սատանայակերպ դառնում…
-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ մարդիկ իրենց Փրկչին տեսնելով, բայց աղաղակեցին ազատություն բարաբային…
Հիմա՞ եմ հասկանում, թե՞ հասկացել ԷԻՆՔ, պարզապես, ՉԷԻՆՔ հավատում…
Տ. Դերենիկ աբեղա Սահակյան


















































