Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ նիստի գալը մահապատժի է նման». Վարդան Գերավետյան. «Ա1+»

Դեկտեմբեր 23,2025 15:38

Գրեթե 2 ու կես տարի առաջ «Սասնա ծռերի» գործը քննելու ստանձնած 8-րդ դատավորի՝ Մարտին Արզումանյանի մոտ գրեթե նիստեր չեն կայացել: Դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց գործով մեղադրյալներից Վարդան Գերավետյանը, գործով դեռ նախնական դատալսումների փուլում են գտնվում: Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխված է․ նա ազատության մեջ է գրավի դիմաց։

Դատավորը դեռ մեղադրյալներից կեսի ինքնությունը չի պարզել: Վարդան Գերավետյանին դատական նիստերի չկայանալուց ավելի շատ մտահոգում է գործով անցնող Արամ Հակոբյանի առողջական վիճակը:

«Ես դատարանում էլ եմ հայտարարել, որ ամեն անգամ նիստի գալը մահապատժի է նման»,- ասաց Վարդան Գերավետյանը: Նրա համար զարմանալի է դատաբժշկական միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ի վիճակի է ներկայանալ դատական նիստերին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031