Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ. Շարմազանով

Դեկտեմբեր 23,2025 13:22

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեսյբուքյան գրառումը

Սրանք լրիվ փորձանք են…
Առավոտից երեկո նիկոլական պրոպագանդան ու ՔՊ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։

Ո՞վ ձեզ քննադատում է, «ռուսի շպիոն» եք անվանում, հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անո՞ւմ։

Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչո՞ւ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…

Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms-ով Արեւմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։

Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստան»-ի հետ։
Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Ինքնիշխանություն եմ է ասել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031