Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկեր չվճարելու հետևանքով պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը վերականգնվել է:Վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 23,2025 14:48

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամի վնաս, որից 58 մլն 799 հզր 208 ՀՀ դրամի վնասը պատճառվել է ՓԲ ընկերության աշխատակիցներ Ս․Մ․-ի և Գ․Ե-ի օժանդակությամբ։

Բացի այդ, Ս․Մ․-ն և Գ․Ե․-ն նախնական համաձայնությամբ Գ․Գ․-ից և Հ․Ա․-ից ստացել են ընդհանուր՝ 1 մլն 710 հզր ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները՝ 61 մլն 52 հզր 356 ՀՀ դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Մ․-ի և Գ․Ե․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), Գ․Գ․-ի և Հ․Ա․-ի նկատմամբ՝ 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031