Aravot.am-ը Կինոգործիչների միությունում ասուլիսի մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարին բարձրացած եւ այնտեղից Մայր տաճարը գրոհելու կոչեր արած՝ Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի գործողությունների մասին, որոնք բազմաթիվ հանրային ու քաղաքական գործիչներ «խուլիգանություն» են որակել:
«Մենք կարծես կոնկրետ առիթով ենք հավաքվել, ասուլիսը թեմատիկա ունի, խնդրեմ մնալ այդ թեմատիկայի շրջանակում»,-հարցին խուսափեց պատասխանել Ժաննա Անդրեասյանը:
Մեր պնդմանը, որ ինքը ԿԳՄՍ նախարարն է, եւ խնդիրն էլ իր տիրույթում է, Անդրեասյանն այսպես արձագանքեց. «Մենք բազում առիթներ ունենք միասին շփվելու, առաջակում եմ այսօրվա ասուլիսը պահենք թեմատիկայի մեջ»:
Հիշեցնենք, որ օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը արդարացնելով իր զարմիկի՝ Վրեժ Դուրգարյանի գործելաոճը, ասել էր, որ նա իբր օդափոխվելու նպատակով էր բարձրացել շիրմաքարին, մինչդեռ Վրեժ Դուրգարյանին հանդարտեցնելու փորձ արած եւ այդ օրը սրտամկանի ինֆարկտով հիվանդանոց տեղափոխված տեր Վրթանես քահանա Բաղալյանը հաստատել էր, որ Վրեժ Դուրգարյանը հարբած ամբոխին էր ուղղորդում, որ մայր տաճարի մուտքի դռանը հարվածելով՝ բացեն ու ներս մտնեն ու արարողությունը խանգարեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































