Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին

Դեկտեմբեր 23,2025 23:23

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։

Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ  հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։

Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։

Թե բա՝ նրանք «նախկիններ» են։

Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք…

Նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների…

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։

Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն։

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է…

մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք։

Գնացեք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում,ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։

ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար, քան դուք։

ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են ,ձերբակալվել են, բերման են ենթարկվել։

Դուք ու՞ր էիք էդ ժամանակ, ու՞ր։

Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։

2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել,բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031