Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն

Դեկտեմբեր 24,2025 23:10

Դեկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, ձեռամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի ունեցավ դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն:

Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 10 սաներ արժանացան դպրության, Դ լսարանի 7 սաներ՝ ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ` կիսասարկավագության աստիճանի:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031