Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների ցանկը եւ դրանց փոփոխման կարգը։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Տիկին Ավանեսյան, ճի՞շտ եմ հասկանում, որ այս որոշումների փաթեթի ընդունմամբ՝ 2026 թվականի հունվարի մեկից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մեջ»։
«Այո, պարոն վարչապետ, օրենքի ուժով առաջին փուլը մեկնարկում է հունվարի մեկից։ Օրենքն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից, որովհետեւ դեկտեմբերի աշխատավարձի նկատմամբ է հունվարին վճարվելիք գումարները պահվելու»,- ասաց Ավանեսյանը։
Փաշինյանը հարցրեց, թե ընդհանուր քանի՞ շահառուի մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Ավանեսյանը նշեց, որ առաջին փուլում շահառու բոլոր խմբերը միասին պետք է կազմեն 1 մլն 600 հազար մարդ։
Նիկոլ Փաշինյանը դիմեց բնակչությանը․ «Սիրելի 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի մեկից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Հիվանդանալն ուրիշ խնդիր է, բայց պետք չէ հունվարի մեկից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու»։
Նա նշեց, որ համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, որոշակի սխալներ ու բացթողումներ կլինեն։ «Այսինքն՝ սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած՝ առողջապահության նախարարությունը կաշխատի արտակարգ ռեժիմով, եւ կառավարության, եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձեւավորվել։ Մենք հունվարի 5-ին առողջապահության նախարարությունում կհավաքվենք՝ ամփոփելու առաջնահերթությունները եւ տեսնելու՝ առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը։ Մենք սովորական վերաբերվենք, սա առողջապահական համակարգի սեւ ուրբաթ չէ, որ հունվարի 5-ին ինչ հասցնենք առնենք, առնենք, էլ հետո չի լինելու։ Չէ, սա լինելու է այլեւս միշտ»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՐՄԵԴ հավելվածի մեջ ամեն ծառայություն արձանագրվելու է․ «Ես տեսնելու եմ, թե ով ինչ վճարում է արել՝ ներառյալ պետական բյուջեի վճարումները։ Եվ սա թափանցիկության շատ կարեւոր չափանիշ է, որովհետեւ, ցավոք սրտի, նախորդող շրջանում մենք բախվել ենք իրավիճակների, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատապարտվել, երբ արձանագրել ենք, որ ծառայություններ են գրանցվել, որոնք իրականում չեն մատուցվել, եւ պետական բյուջեից փողեր են ստացվել։ Եթե իմ անունը մի տեղ գրել են, որ իբր ես ծառայություն եմ ստացել եւ դրա դիմաց պետբյուջեից փող է դուրս գրվել, մարդը կտեսնի։ Եվ երբ մարդը տեսնում է, որ ծառայությունից չի օգտվել, բայց իր անունով գումար է դուրս գրվել, առնվազն կլինեն մարդիկ, ովքեր կահազանգեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Շատ, շատ ափսոսալի ա, որ Հայաստանի կառավարության ղեկավարը սնոբ ա, ուրացող, կոլաբորացիոնիստ, բարոյալքության օրինակ։ Էդ ա էսօրվա իրական Հայաստանը։ Բայց մենք բոլորս, մեր ժողովուրդը ավելի լավ առաջնորդության ա արժանի։