ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատավարությունը։
Վարդան Ղուկասյանն այս անգամ էլ ներս մտավ բարձր տրամադրությամբ ու սկսեց կատակել։ Նրան տեսնելով՝ դահլիճում հավաքվածները սկսեցին ծափահարել։
Նա և նրա որդի Սպարտակը սկսեցին հարցուփորձ անել դահլիճում նստած Տիգրանին՝ աչքալուսանք տալով։
Կարդացեք նաև
«Ձագ տվեք, ձագերը շատացրեք, մեր «պառոդը» կարևոր է, հասկացեք։
Մենք էստեղից էլ աղջիկներ կբերենք հետներս, Լենինականը շատացնենք», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է իր առողջականը։
«Առողջակա՞նը, ինչի՞ ասեմ վատ եմ որ, ասեմ՝ լավ ենք, լավ էղնինք, թե չէ, որ ասեմ վատ եմ, ինչի՞ ուրախացնենք սատանին։ Էդպես չէ՞․ ես ամենավերջին րոպեին էլ ծիծաղելով հոգիս կտամ, որովհետև գիտեմ, որ հարություն կա, ամենակարևորը դա է։
Ես մի ասեղի քթի չափ չեմ կասկածում, որ կյանք կա էնտեղ։ Ես յոթանասուն տարին հավիտենականության մեջ այ էս մատիս արագությամբ կանցնի, դրա համար թագավորները թողեցին իրենց թագավորական փառքը, գնացին անապատ, ճգնավոր դարձան»,- ասաց Վարդան Ղուկասյանը ՝ թվարկելով ճգնավոր դարձած թագավորների անունները։
Վարդան Ղուկասյանի հիշեցրեցին, որ իրեն, երբ դուրս են հանել քաղաքապետարանից, նա ուրախ տրամադրությամբ է դուրս եկել։
«Բա ի՞նչ անեի, լաց էղնեի՞, կխնդային վրեքը, ծիծաղի առարկա էին, ծիծաղի առարկա, ամբողջ պետությունն էին բերել», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Զրույցն ընդհատվեց, քանի որ ներս մտավ դատավորը։
Վկաներից ներկա էր միայն Կարեն Եղիազարյանը, լրատվամիջոցներին չթույլատրվեց դատական նիստը ուղիղ եթեր հեռարձակել կամ տեսաձայնագրել վկաների հարցաքննության ժամանակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































