Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող հարցին, որ պատգամավորներն ու պաշտոնյաները տարեվերջին բարձր պարգեւավճարներ են ստացել։
«Ինչպես ուսուցիչների, զինվորականների եւ այլ համակարգերի դեպքում, մենք այս տարվանից ներդնում ենք աշխատանքի արդյունքի գնահատման համակարգ։ Եվ մենք նաեւ հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա մոտիվացիան ու կառավարելիությունը նվազեցնում է»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կարծում են՝ պետական կառավարման համակարգը, այո, արդեն հասել է այդ կետին․ «Նախ վարձատրությունները պետական կառավարման համակարգում պետք է լինեն մրցունակ մասնավորի հետ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































