Լրահոս
Օրվա լրահոսը

1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն մերժվել էր. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 26,2025 11:20

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում:

Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» կամ «բավարար» գնահատականներին:

Այս մոտեցումը պետք է տարածվի նաև տարբեր պաշտոնների առաջխաղացման նպատակով ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա:

Թեման հիշեցի, որովհետև 1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031