Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց «ՀայաՔվե»-ի և ՀՅԴ-ի ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության նպատակով

Դեկտեմբեր 26,2025 11:43

«ՀայաՔվե». Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև։

Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվեց երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։

Մասնավորապես արձանագրվեց, որ եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։

Որոշվեց, որ քննարկումները կշարունակվեն` ներառելով ազգային դաշտում գործող  այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով թույլ չտալու Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031