Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրական աստիճան ստացան ՌԴ հայկական եկեղեցիներում սպասավորող 25 եկեղեցասեր հայորդիներ

Դեկտեմբեր 26,2025 14:15

Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Մոսկվայի Ս․Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։

Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի Չալթըր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացան նաև ուրար կրելու իրավունք:

Այս տարվա դպրական տվչությունը յուրահատուկ էր այն առումով, որ Սանկտ Պետերբուրգի, Վոլգոգրադի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի քահանաների զավակները նույնպես դարձան դպիրներ:
Արարողության ավարտին սրբազան հայրը շնորհավորեց ընծայացուներին և օրհնության խոսք ասաց՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս մեծ սիրով ու նվիրումով կշարունակեն սպասավորել Հայ Եկեղեցում: «Աստծո օրհնությամբ միասնական, հաղթանակով, անսասան հավատով ապրենք և գործենք»,- ասաց սրբազան հայրը:

Դեկտեմբերի 25-ին դպրական աստիճան ստացած 25 հայորդիների մեծ մասը ծնվել ու կրթություն է ստացել Ռուսաստանում: Նրանց ազգային ինքնության միակ հենարանն ու երաշխավորը Հայ Եկեղեցին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031