Տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հարցրել է, թե` ինչպե՞ս են արևմտյան երկրները վիզա տրամադրել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին` իր պաշտոնավարման տարիներին։ Բաբայանին անվանելով «անջատողական» Բայրամովը հարցադրում է արել՝ ինչպե՞ս են նրան 10 տարվա վիզա տրամադրել։
«Այսօր Դավիթ Բաբայանը, որին արևմտյան երկրները տասնամյա վիզա են տրամադրել, Բաքվում դատարանի առաջ է կանգնած։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է գործում վիզայի գործընթացը արևմտյան երկրներում։ Ի՞նչ է նշանակում, ոչ ոքի կողմից չճանաչված գերատեսչության ներկայացուցչին նման վիզա՞ են տվել»,-հայտարարել է Բայրամովը։
«Փաստինֆո»


















































