Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել, բայց նիստերին չի ներկայացել

Դեկտեմբեր 26,2025 21:44

ԱԺ նախագահ Ալեն  Սիմոնյանի հայցն ընդդեմ ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին, թողնվել է առանց քննության:

Ալեն Սիմոնյանը հայցադիմումով դատարանին խնդրել էր պարտավորեցնել Սենոր Հասրաթյանին հրապարակային ներողություն խնդրել  27.05.2025 թվականին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված գրառման մեջ տեղ գտած  որոշ արտահայտությունների համար:

Նրանից խնդրել էր բռնագանձել 500 000 դրամ՝ որպես վնասի փոխհատուցում: Պատասխանող Սենոր Հասրաթյանը միջնորդություն է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատշաճ ծանուցվել է դատական նախնական երկու նիստերի մասին, սակայն չի ներկայացել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվոր կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն:

Ուստի դատավոր Սամվել Բաբայանը հայցը թողել է առանց քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031