Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը. Կինոյի տանը ցուցադրվեց ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը

Դեկտեմբեր 26,2025 23:03

Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում  նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է:

Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում,  նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է Հայաստանի կինոգործիչների միության «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Շնորհավորում ենք ռեժիսորին հոբելյանի առթիվ՝  մաղթելով նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչանքներ և երկարակեցություն՝ հագեցած նոր ծրագրերով ու հաջողություններով։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031