Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԳՄ վարչության նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց 2025 թ. ընթացքում կատարված բազմաթիվ աշխատանքները՝ ի թիվս այլոց՝ Գիրք նվիրելու օրը, Մանկապատանեկան գրականության շաբաթը, գրողների հետ հանդիպումները դպրոցներում, բուհերում ու մարզերում, գրողների հոբելյաններին նվիրված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ և այլն:
Նա նշեց Ավետիք Իսահակյանի 150- ամյակի տարատեսակ միջոցառումների, ժամանակակից գրողների ու գրականագետների ստեղծագործությունների «Ես ձեզ ասում եմ» հրատարակված ժողովածուի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրած «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի, ՀԳՄ – ի միջազգային համագործակցությունների, ինչպես նաև կայացած և նախատեսվող մրցանակաբաշխությունների մասին:
Էդ.Միլիտոնյանն անդրադարձավ Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացրած հայցին, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը և տարվա ընթացքում ՀՀ վարչական դատարանում կայացած դատական չորս նիստերին:
ՀԳՄ հաշվապահ Բալենյա Բադասյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Դավիթ Մուրադյանն իր գոհունակությունն հայտնեց ՀԳՄ-ում կատարված աշխատանքների վերաբերյալ և առաջարկեց՝ գնահատել այն դրական: Եղան հարցեր և ելույթներ:
Կարդացեք նաև
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը խոսեց Հայաստանի մշակութային ու ազգային արժեքների պահպանության մասին՝ մեծապես կարևորելով ՀԳՄ ակտիվ գործունեությունը:
Այսպիսով, ՀԳՄ վարչության նիստն ավարտեց իր աշխատանքները:
Հայաստանի գրողների միություն

















































