Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբեր 27,2025 14:12

Ուշադրությու ն

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 28-ի և 29-ի ցերեկը, 31-ի երեկոյան, հունվարի 1-ին սպասվում են թույլ ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 28-ի, 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, 28-ին առանձին հատվածներում առատ։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ,
դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 27-ի ցերեկը, 28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 28-30-ի հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031