Այսօր՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ էին հավաքվել սրբազանի հարազատները, հասարակական եւ քաղաքական գործիչներ, Շիրակի թեմի հոգեւորականներ, հավատացյալներ՝ շնորհավորելու նրան։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում, նա վիրահավտել է։
Տեր Փառեն քահանա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք եկել են որդիական պարտքը կատարելու․ «Սրբազանը մեր եկեղեցու նվիրյալ հոգեւորականներից է, ումից ամեն օր սովորում ենք։ Ցավոք, այս պայմաններում ենք շնորհավորում, քաջառողջություն ենք մաղթում, ցանկանում, որ մյուս տարի իր ծննդյան օրը նշենք Գյումրու Յոթ Վերք եկեղեցում, միասին աղոթենք, կարողանանք իր Աջը համբուրել»։
Կարդացեք նաև
«Կարծում եմ, իր տրամադրությունը՝ իր բնավորության համաձայն պետք է լինի մարտական, ցավով ողողված։ Կուզեր ոչ թե այսօր անկողնում պառկած լիներ, այլ լիներ դրսում, աղոթքի կանգնած, մեզ, իր զավակներին օրհնությունը բաշխեր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։ Ժողովրդին պատկանում է երկու հալալ զավակ՝ պետություն եւ եկեղեցի։ Պետությանն առեւանգել են։ Առեւանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։ Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել՝ իր մյուս զավակին՝ եկեղեցուն պաշտպանելու համար։ Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր հարազատ զավակին՝ եկեղեցուն, կկարողանա հետ բերել առեւանգված զավակին՝ պետությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Երիտասարդները նույնիսկ ծննդյան տորթ էին բերել՝ մոմերով։ Երգեցին եւ շնորհավորեցին սրբազանին։ Միքայել սրբազանն իր հիվանդասենյակից ողջունեց հավաքվածներին։
Երգիչ-երգահան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այսօր մի տեսակ ամաչում ենք դրսում լինելուց»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի





















































