2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով:
Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.
1․ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,
2․ ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը,
Կարդացեք նաև
3․ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող կարևոր գործոն,
4․ ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։
Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:
Իրականացվում է Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը (202.5 միլիոն եվրո):
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա խոշոր միջոցառումների անցկացման հարցում.
Հայաստանն ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026թ․ գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր,
2026թ. մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը:
Տարին եզրափակվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումով, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված առանցքային ուղղություններով կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
ՀՀ ԱԳՆ


















































