Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր. Shamshyan.com

Դեկտեմբեր 27,2025 19:20

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց ասել է, որ չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031