Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնի համայնքի ղեկավարը՝ կաթողիկոսին սպանելու կոչ արած աշխատակցի մասին. «Որ տեսանյութը չեմ տեսել, ի՞նչ մեկնաբանեմ»

Դեկտեմբեր 28,2025 15:59

Aravot.am-ը Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նույն համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին սպանելու կոչին: Ըստ «Իշխանություն» լրատվականի, ՔՊ-ի հետ առնչվող լրատվամիջոցի հետ զրույցում բռնության կոչ էր հնչեցրել հենց այդ մարդը, որը հայտնի է որպես «Ջնդոյի Էդո»:

Գառնու համայնքապետը մեր հարցը լսելով՝ նախ պատճառաբանեց զբաղվածությունը, որ չի կարող խոսել, հետո, երբ պնդեցինք կարծիք հայտնել, ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը: «Որ տեսանյութը չեմ տեսել, ի՞նչ մեկնաբանեմ, չեմ հասցրել ծանոթանալ… երբ ծանոթանամ, կզանգեք, կմեկնաբանեմ»,-ասաց «Ջնդոյի Էդոյի» ղեկավարը:

Հավելենք, որ բռնության կոչ պարունակող տեսանյութը առաջացրել է ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի զայրույթը, եւ շատերը կիսվել են դրանով՝ սոցցանցում նշելով ՀՀ գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին ու Ներքին գործերի նախարարությանը եւ հրավիրել նրանց ուշադրությունը:

Հիշեցնենք, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանն իր շրջիկ խմբով պատարագի էր մասնակցում Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ իր մասնակցությամբ նախորդ հավաքների համեմատ ավելի քիչ մարդ էր հավաքվել: Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանը եւս մասնակցում էր Փաշինյանի՝ Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված հավաքին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031