Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կա երեք զոհ և երկու տուժած

Դեկտեմբեր 28,2025 17:51

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է ուղևորի դին։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։

ՀՀ Ներքին գործերի նախարարություն
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031