Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում իրապես բացվել է «Իրեվանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» ու դա անժխտելի է. Գառնիկ Դավթյան

Դեկտեմբեր 29,2025 17:17

«Մեր ձեւով» շարժման անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով նա մասնավորապես պնդում է, թե սուտ է, որ 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն». «Այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին»:

Գառնիկ Դավթյանը գրում է. «Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին:

✅Փաստ 1. Ադրբեջանում իրապես բացվել է «Իրեվանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» ու դա անժխտելի է։

Screenshot

✅Փաստ 2. Ադրբեջանի Մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին իր ելույթի խոսքում նշել է. «Այս շենքը խորհրդանշական հասցե է՝ պահպանելով Արևմտյան Ադրբեջանի հիշողությունը և մեր մշակութային ժառանգությունը»։

Screenshot

Screenshot

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031