Քիչ առաջ կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ երկրորդը վերջին 24 ժամերի ընթացքում։ Այն նվիրված էր` Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրին։
«Նախագահ Թրամփը ավարտել է Ուկրաինային նվիրված դրական զրույցը Պուտինի հետ»,-X-ի իր օգտահաշվում գրել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին նշել է, որ Պուտինը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա. «ԱՄՆ նախագահը ցնցված և վրդովված է Կիևի կողմից Ռուսաստանի առաջնորդի նստավայրի վրա հարձակումից»։
Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված մի շարք համաձայնությունների վերաբերյալ, հայտարարել է Յուրի Ուշակովը։


















































