Լրահոս
Օրվա լրահոսը

The Washington Times-ում հրապարակվել է Արման Թաթոյանի հոդվածը․ սա այն խոսքն է, որը պետք է հնչի բարձր, պարզ և առանց շրջանցումների․ Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 30,2025 10:15

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր հեղինակավոր The Washington Times-ում հրապարակվել է «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հոդվածը։

Սա պարզապես անհատական հրապարակում չէ։ Սա կարևոր քաղաքական իրադարձություն է Հայաստանի համար՝

  • ներքաղաքական առումով՝ որովհետև հստակ և պատասխանատու ընդդիմադիր ձայնը դուրս է գալիս միջազգային հարթակ, և
  • միջազգային առումով, որովհետև Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և խաղաղության հարցերը ձևակերպվում են այնպիսի լսարանի համար, որը կարող է ազդեցություն ունենալ իրական որոշումների վրա։

Հոդվածում բարձրաձայնվում է մի առանցքային ճշմարտություն, որը հաճախ շրջանցվում է «խաղաղ գործընթացի» բառապաշարի ներքո, մասնավորապես՝ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացնել Հայաստանի միջազգային ճանաչված տարածքները՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ինչը նշանակում է, որ որևէ իրական խաղաղություն հնարավոր չէ, եթե այդ փաստը դիտարկվում է որպես երկրորդական կամ «ֆոնային» հանգամանք։

Հստակ շեշտվում է, որ ուժով ձեռք բերված տարածքային նվաճումները չեն կարող լեգիտիմացվել բանակցություններով, իսկ խաղաղ գործընթացը չի կարող արդյունավետ լինել, եթե այն անտեսում է օկուպացիան։ Ինչ վերաբերում է միջազգային միջնորդությունը, ապա այն պետք է գնահատվի ոչ թե ձևակերպումներով, այլ արդյունքներով։

Այս հոդվածը Հայաստանի համար կարևոր է, որովհետև այն միջազգային հանրությանը հիշեցնում է պարզ, բայց, միևնույն ժամանակ, այն հիմնարար սկզբունքը, ըստ որի սահմանները չեն կարող փոխվել ուժով, իսկ օկուպացիան չի կարող քողարկվել կամ անտեսվել լռությամբ ու ժամանակով։

Սա այն խոսքն է, որը պետք է հնչի բարձր, պարզ և առանց շրջանցումների։ Կարդալը և տարածելը այսօր ոչ միայն տեղեկացված լինելու, այլ նաև պետական մտածողություն դրսևորելու քայլ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031