Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշել է.
«Քննիչը հայտնել է, որ պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին»:
Հիշեցնենք՝ քրեական հետապնդումը հարուցվել էր սեպտեմբերի 16-ին և 23-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում Հայաստանի՝ այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր հայտարարությունների համար: Ղուկասյանը հայտարարել էր՝ «Ով դեմ է, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թրքահպատակ շան տղա է»։


















































