Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

Դեկտեմբեր 30,2025 18:35

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների:

Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին,  ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ աշակերտները հղել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, պետական համակարգի գործունեության առանձնահատկություններին, կրթական պրոցեսի կազմակերպմանը և այլն:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ աշակերտները շրջել են շենքում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ջերմ ընդունելության և հետաքրքիր զրույցի համար:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031