Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 31,2025 11:16

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծ թվով քաղբանտարկյալներ ամանորը կնշեն բանտերում: 5 հոգևորական, որից 4-ը` Սրբազաններ: Առողջություն Միքայել Սրբազանին, որն այս օրերին հիվանդանոցում է:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեդիադեմքեր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, ՀՀԿ-ական Գարիկ Ադամյանը բանտում են:

Հիշեցնեմ, որ թեպետ մի շարք քաղաքական հետապնդման ենթակա անձինք բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ խափանման տարբեր միջոցներ են ընտրված:

Օրինակ` մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ են` բավականին խիստ սահմանափակումներով:

Մի քանի տասնյակ անձինք, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստանը, նահատակված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Լիդյա Մանթաշյանը վարչական վերահսկողության տակ է, իսկ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցն այս տարի թեպետ փոխվել է (15 ամիս բանտում էր, 11 ամիս տնային կալանքի ռեժիմում), սակայն իշխանության քաղաքական հետապնդումները նրա նկատմամբ ակտիվ շարունակվում են:

«Սրբազան պայքարի» գործով տարբեր քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավիճակի, խափանման տարաբնույթ ռեժիմներ են կիրառվում:

Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անունը չեմ հիշատակում, որովհետև ցանկը շատ երկար է և դժվար է բոլորին մտաբերել:

Ազատությո՛ւն իշխանության քաղաքական հետապնդումներին ենթարկվող բոլոր քաղաքացիներին, համբերություն և ուժ նրանց ընտանիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031