Մեկ տարի առաջ օգոստոսի 14-ին, առավոտյան 9.30-ի սահմաններում, բժշկական կենտրոններից մեկում մահացավ 63-ամյա Լարիսա Խաչիկի Խաչատրյանը:
Հարուցվեց քրեական վարույթ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն է։
Մահացածի դուստրը «Առավոտ» էր եկել, ներկայացրեց կատարվածը, դրանից հետո իրականացվող վարույթի մասին:
Կարդացեք նաև
Պատմեց, որ անցած տարվա հուլիսին, երբ կերակրել էր մորը, խոսակցականը դուրը չի եկել, կանչել է շտապօգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Իսկ մինչ այդ հունիսին տուժողը պլաստիկ վիրահատության է ենթարկվել մեկ այլ բժշկական կենտրոնում, վիրահատել են քիթը, մաշկի ձգում կատարել։
Սակայն վիրահատությունից հետո նա ջերմել է, վատ զգացել, իսկ երբ բժշկին են այդ մասին ասել, նա պատասխանել է՝«հետվիրահատական վիճակից է»։
Տուժողին տեղափոխել են այլ բժշկական կենտրոն, այնտեղ նկարել են որովայնը, ասել, որ ունի միզածորանի կամ լեղապարկի բորբոքում։
Հուլիսի 19-ին նրան տեղափոխել են թերապիայի բաժանմունք, ցավերի համար տվել դիազեպամ, նոշպա, սակայն դեղերն ընդունելուց հետո բողոքել է, քանի որ մաշկը կարմրել է։
Նորից են հետազոտել որովայնը, ՄՏՌ հետազոտության ենթարկել: Հիվանդը հաց չէր ուտում, խոսքը խաթարված էր։ Երբ ՄՏՌ հետազոտության են ենթարկել գլուխը, պարզվել է, որ իշեմիկ ինսուլտ է տարել։
Ապա նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին, ուր կես ժամ հետո գրանցվել է սրտի կանգ։
Ըստ տուժողի իրավահաջորդի.«Մայրիկիս ինսուլտ էր խփել ավելի վաղ, իսկ սթրես կենտրոնի բժիշկները չեն հասկացել»։
Պատճառների մեջ նշվում էր, որ վարակ է ստացել եւ որ քթի վիրահատության հետեւանքն է։
Այս տարվա փետրվարի 13-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի պատասխանը դեռ չկա:
Այս գործով ոչ բժշկական երկու կենտրոնները, ոչ առանձին բժիշկները որեւէ կարգավիճակ չեն ստացել՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի։
Տուժողի իրավահաջորդի միջնորդությունը բավարարել է քննիչը, եւ բժիշկ-ախտաբանանատոմի ներգրավել են, որպես փորձագետ։
«Առավոտը» գալիք տարի կտեղեկացնի զարգացումների մասին ավելի հանգամանալից։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.12.2025


















































