«Եթե Իրանը կրակ բացի և բռնությամբ սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։
Մենք լիովին պատրաստ ենք և կարող ենք անմիջապես գործի անցնել։
Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք՝ Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Ցույցերը սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։
















































